Ապրիլի 23-ին Տեխասի Քերոլթոն քաղաքում կօծվի նորակառույց հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին։ Առաջին կիրակնօրյա պատարագը կմատուցվի ապրիլի 24-ին, հայտնում է Prnewswire.com-ը։



Եկեղեցին նախագծել է նյույորքցի ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնը։ Այն կառուցվել է հնագույն հայկական Սուրբ Հռիփսիմե եկեղեցու օրինակով։ Կառույցի նմանությունը հնագույն նախատիպին կապ է ապահովում Հայաստանի՝ որպես աշխարհի առաջին քրիստոնյա պետության ժառանգության հետ և արտացոլում է հայ ժողովրդի հավատքն ու տոկունությունը։



Համագործակցելով ճարտարապետ Ստեփան Թերզյանի հետ՝ Հոթսոնը զուգակցել է հայկական հնագույն ճարտարապետական և գեղարվեստական ավանդույթները ժամանակակից մոտեցումների և տեխնոլոգիաների հետ:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն