Իրանի Թավրիզ քաղաքում կբացվի հայկական թանգարան
Իրանի հյուսիսարևմտյան Արևելյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքում կբացվի հայկական թանգարան, IRNA-ի փոխանցմամբ՝ հայտնել է Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության վարչության նահանգային բաժնի ղեկավարը։
Ահմադ Համզաեհզադեն այս մասին ասել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր Չիֆթչյանի հետ հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ պատմական հայկական հուշարձանների պահպանությունը վարչության կարևորագույն պարտականություններից է։
«Նահանգում բազմաթիվ հայկական հուշարձաններ կան և գլխավոր տնօրինության կողմից ձեռնարկվել են հատուկ միջոցառումներ դրանց վերականգնման, պահպանման համար, և այդ միջոցառումներից հետո օրակարգում է Թավրիզում հայկական թանգարանի վերաբացումը»: ասել է Համզաեհզադեն։
Նա հավելել է, որ նահանգում կան անգնահատելի հայկական հուշարձաններ, որոնցից թվում է Սուրբ Ստեփանոս վանքը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության տեսարժան վայրերի ցանկում ։
hy.armradio.am