Անկարան չէր կարող միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև, եթե միանար Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ չպետք է ակնկալել, թե Թուրքիան կմիանա Ռուսաստանի դեմ սահմանափակումներին: Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան պատրաստ է դառնալու Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, սակայն նախ պետք է հասկանալ՝ ինչ է ենթադրում այդ դերը։

Միևնույն ժամանակ դիվանագետը նշել է, որ Թուրքիան դեմ է ՆԱՏՕ-ի կանոնադրության հավաքական պաշտպանության 5-րդ հոդվածի կիրառմանն Ուկրաինայում։

«ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կանադան մերժել են այն։ Ուկրաինա թուրք զինվորականներ ուղարկելը բացառվում է»,- ընդգծել է նա։

Տեղի է ունեցել նաև Չավուշօղլուի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, կողմերն անդրադարձել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։ Ռուս դիվանագետը համոզմունք է հայտնել, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների արդյունքը կախված է Ռուսաստանի օրինական պահանջները հաշվի առնելու՝ Ուկրաինայի պատրաստակամությունից։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն