Եվրահանձնաժողովը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ կարծիքը կհրապարակի հունիսի վերջին. Միշել
Եվրահանձնաժողովը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ իր կարծիքը կհրապարակի հունիսի վերջին։ Այդ մասին Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
«ԵՄ ընդլայնման հարցը շատ զգայուն է, բայց մենք քաղաքական գործընթաց ենք սկսել»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ Ուկրաինան Եվրահանձնաժողովին էր ներկայացրել Եվրամիությանը երկրի անդամակցության հարցով քննարկումներ սկսելու համար լրացված հարցաթերթիկի առաջին մասը։
1lurer.am