Ուկրաինական ուժերը չեն կարողանում ապաշրջափակել Մարիուպոլը՝ չնայած գործադրվող ջանքերին. Զելենսկի
Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանում ապաշրջափակել Մարիուպոլը՝ չնայած ամեն ինչ արվում է այդ նպատակին հասնելու համար: Այդ մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելինսկին BFM TV լրատվական ալիքի հետ հարցազրույցում:
«Մենք չգիտենք, թե քանի ժամ կամ օր ռուսական ուժերը կարող են այնտեղ մնալ։ Ռուսաստանի Դաշնության ռազմական տեխնիկան մեզ թույլ չի տալիս անցնել օկուպացված այդ 120 կմ-ը, հասնել Մարիուպոլ քաղաքի ապաշրջափակմանը: Մենք այսօր չենք կարողանա դա անել»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին «ահաբեկչություն» է որակել Ռուսաստանի կողմից Մարիուպոլի նկատմամբ վերահսկողության սահմանումը՝ նշելով, որ քաղաքում կան նաև տարեցներ ու երեխաներ:
Երկրի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի խոսքով էլ՝ «Ազովստալ» գործարանի տարածքում գտնվում են մոտ 1000 խաղաղ բնակիչ և 500 վիրավոր զինվոր։
1lurer.am