Եվրամիությունը չի ցանկանում լինել պատերազմի մաս, բայց կօգնի Ուկրաինային պաշտպանել իրեն ռազմական ճանապարհով, El Confidencial-ին տված հարցազրույցում ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն փորձում է դժվար հավասարակշռություն պահպանել։ «Մենք չենք ցանկանում, որ պատերազմը տարածվի, և մենք չենք ուզում դրա մի մասը լինել, բայց մենք ցանկանում ենք օգնել Ուկրաինային ռազմական ճանապարհով պաշտպանել իր ազատությունն ու ինքնիշխանությունը: Դժվար հավասարակշռություն է նույնիսկ բարոյական տեսանկյունից, քանի որ ուկրաինացիները շարունակում են մեռնել, անկախ նրանից, թե որքան ենք մենք օգնում: Բայց մենք կշարունակենք օգնել»,- ավելացրել է Բորելը:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն