Մարտ ամսին եվրոգոտում գնաճը հասել Է բացարձակ ռեկորդի՝ 7,4 տոկոսի տարեկան հաշարկով, ավելանալով փետրվարի 5,9 տոկոսից: Այդ մասին ասված Է մարտ ամսի համար Եվրոստատի կողմից ապրիլի 21-ին հրապարակված վերջնական գնահատման մեջ:

Ապրիլի 1-ին իր նախնական հաշվետվությունում եվրոյի գոտում գնաճը Եվրոստատը գնահատել Էր 7,5 տոկոս:

Եվրոստատի տվյալներով՝ եվրոգոտու 19 երկրներում գնաճը փետրվարին արագացել Է մինչեւ 5,9 տոկոս, ինչը ռեկորդային ցուցանիշ Է վերջին 25 տարվա ընթացքում: Եվրամիության 27 երկրներում գների աճը տարեկան հաշվարկով փետրվարին կազմել Է արդեն 6,2 տոկոս:

Ընդհանուր գնաճում հիմնական ավանդը ներդրել են թանկացած Էներգակիրները եւ Եվրոպայի կենտրոնական բանկի գերմեղմ դրամական քաղաքականությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն