Եվրամիության անդամ պետությունները կշարունակեն նվազեցնել Մոսկվայից էներգետիկ կախվածությունը՝ կրճատելով Ռուսաստանից նավթի և գազի ներմուծումը: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Յուրաքանչյուր երկիր շատ արագ կրճատում է ռուսական նավթի և գազի գնումներն առանց համաձայնագրի անհրաժեշտության, որպեսզի դա անի արգելքի սահմանման միջոցով»,- նշել է Բորելը՝ հավելելով, որ սկզբում էներգակիրների ներմուծումն ավելացել է, քանի որ անհրաժեշտ էր համալրել պաշարները, սակայն այժմ բոլոր երկրները զգալի ջանքեր են գործադրում գնումների կրճատման ուղղությամբ:

Նա կարծիք է հայտնել, որ ԵՄ հաջորդ գագաթնաժողովներին կքննարկվի ռուսական էներգակիրների ներմուծման արգելքի սահմանման հնարավորությունը:

«Եվրոպական հանձնաժողովը ռուսական գազի սպառումը երկու երրորդով կրճատելու ծրագիր ունի: Մենք պետք է ձերբազատվենք այդ կախվածությունից, և դա անելու լավագույն միջոցը վերականգնվող էներգիայի աղբյուրները զարգացնելն է: Մենք չպետք է վերադառնանք ածխին»,- ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն