«Լացիոն» հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իտալական Tuttomercatoweb-ը։

Մխիթարյանն այս ամառ կարող է դառնալ ազատ գործակալ. Հենրիխը դեռ համաձայնության չի եկել հռոմեական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոմայի» ղեկավարներն ու գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հետաքրքրված են խաղացողին թիմում պահելու հարցում։ Այդ կապակցությամբ ղեկավարությունը սկսել է բարելավված պայմաններով նոր պայմանագրի շուրջ աշխատանքը։

Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս ամռանը։

ArmSport.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն