Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի (ՀԲ) գարնանային հանդիպումների շրջանակներում մասնակցել է ՀԲ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեի և ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ կայացած հայկական պատվիրակության հանդիպումներին:

ՀԲ-ի գործընկերների հետ քննարկվել են տարածաշրջանային զարգացումների ներքո Հայաստանի տնտեսության հիմնական մարտահրավերները և դրանց դիմակայելու նպատակով ՀԲ-ի հետ համագործակցության շրջանակը:

Ընդգծվել է ՀԲ-ի հետ երկրի գործընկերության շրջանակի ներքո արտահանման խթանման, մրցունակության բարձրացման, մարդկային կապիտալի զարգացման և բնական ռեսուրսների կայուն կառավարման ուղղություններով համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն