Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարն անցկացնում են Շուշիում՝ Ալիևի մասնակցությամբ
Արցախի Շուշի քաղաքում, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ, ապրիլի 22-ին մեկնարկել է Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը, գրում է minval.az-ը:
Միջոցառմանը ելույթ է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նշվում է, որ համագումարի ընթացքում կընդունվեն կարևոր որոշումներ:
Ընդհանուր առմամբ, համագումարին մասնակցում է շուրջ 400 ադրբեջանցի՝ աշխարհի 65 երկրից։
Tert.am