Ռուսաստանին զրկել են Ամերիկյան պետությունների կազմակերպությունում դիտորդի կարգավիճակից
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեպան Անատոլի Անտոնովը լուրջ սխալ է համարել Ռուսաստանին Ամերիկյան պետությունների կազմակերպությունում մշտական դիտորդի կարգավիճակից ժամանակավորապես զրկելու որոշումը: Կազմակերպության 25 պետություն կողմ է քվեարկել որոշմանը, 8-ը ձեռնպահ է մնացել, մեկ պետություն չի մասնակցել քվեարկությանը՝ գրում է ТАСС-ը:
Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ը աննախադեպ ճնշում է գործադրում Ռուսաստանի գործընկեր լատինամերիկյան երկրների վրա: Ի դեպ, Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չեն տվել ելույթ ունենալ որոշումը կայացնելու ժամանակ:
Կառույցը նշել է, որ Ռուսաստանը դիտորդի կարգավիճակից կզրկվի մինչև Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների ավարտը և երբ Ռուսաստանն այդ հանրապետությունից դուրս բերի իր ամբողջ ռազմական ուժերն ու տեխնիկան։ Փաստաթղթում նաև Մոսկվային կոչ է արվում վերադառնալ երկխոսության և դիվանագիտության ուղի։
1lurer.am