Ուկրաինայի նախագահը աշխարհի ֆինանսների նախարարներին ասել է, որ իր երկրին մինչև ամառ ամեն ամիս անհրաժեշտ է 7 միլիարդ դոլար՝ գործելու համար, հայտնում է BBC-ն։

Վլադիմիր Զելենսկին նաև ասել է, որ «մեզ կպահանջվեն հարյուրավոր միլիարդավոր դոլարներ այս ամենը հետագայում վերականգնելու համար»։

Նա տեսակապի միջոցով ելույթ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի համաժողովում։

Զելենսկին նաև ասել է, որ համաշխարհային հանրությանն անհրաժեշտ է անհապաղ բացառել Ռուսաստանին միջազգային ֆինանսական հաստատություններից, այդ թվում՝ Համաշխարհային բանկից, ԱՄՀ-ից և այլն:

Բոլոր երկրները «պետք է անհապաղ պատրաստ լինեն խզել բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-հավելել է նա։

Հարցին, թե արդյոք ԱՄՀ-ն կկարողանա ապահովել Ուկրաինային անհրաժեշտ անհապաղ ֆինանսավորումը, կազմակերպության գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան BBC-ի տնտեսագիտության խմբագիր Ֆեյսալ Իսլամին ասել է․

«Կարծում ենք, որ ժամանակի ընթացքում այս գումարը կնվազի, քանի որ ուկրաինական տնտեսությունը երկրի այն մասերում, որոնք օկուպացված չեն, շարունակում են աշխատել»:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն