ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հրաձգության մրցումները:

Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների ուժեղագույն թիմերը, յուրաքանչյուր թիմում՝ 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են Երևանի պետական համալսարանի հրաձգարանում:

Հրաձգության մրցումներում թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել է Կոտայքի մարզի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Արցախի Հանրապետության թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սյունիքի մարզի թիմը:

Սպարտակիադային անհատական պայքարում մրցանակակիրներ են դարձել՝

Աղջիկներ

1-ին տեղ՝ Լիանա Սարգսյան (Արարատի մարզ)

2-րդ տեղ` Աննա Ավետիսյան (Սյունիքի մարզ)

3-րդ տեղ` Տաթևիկ Զոհրաբյան (Արարատի մարզ)

Տղաներ

1-ին տեղ` Հունան Ավետիսյան (Արմավիրի մարզ)

2-րդ տեղ` Վահագն Թովմասյան (Արցախի Հանրապետություն)

3-րդ տեղ` Ալեքս Ուզունյան (Տավուշի մարզ)

Հանրապետական եզրափակչին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը և մրցանակակիրները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով և հուշանվերներով:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն