Ամերիկացիները պատասխանել են Սիրիայում իրենց դիքերի հրթիռակոծությանը
Սպիտակ տունը բացատրել է, որ Սիրիայի և Իրաքի սահմանային շրջանում իրանամետ խմբավորումների դիրքերի ռմբակոծությունը պատասխան քայլ էր ամերիկյան զինված ուժերի հրթիռակոծմանը, գրում է Reuters-ը: Դա ընդամենը ինքնապաշտպանական գործողություն էր և ռմբակոծումը կատարվել էր ԱՄՆ նախագահի հրամանով, հայտարարել է ԱՄՆ կոալիցիայի ներկայացուցիչը:
Ավելի վաղ սիրիական SANA գործակալությունը հայտնել էր, որ երկուշաբթի հրթիռակոծության է ենթարկվել սիրիական Դեր-Զոր նահանգի Օմարի նավթահանքի մոտակա տարածքը, որտեղ տեղակայված են ԱՄՆ զինված ուժերը:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ ապրիլից մինչ հունիսի սկիզբ անհայտ անօդաչու թռչող սարքերը առնվազն երեք անգամ հարձակվել են Իրաքում ամերիկացիների կողմից օգտագործվող ռազմական ենթակառուցվածքների վրա: