Պուտինն ու Միշելը հեռախոսազրույցում քննարկել են Արցախի հարցը
Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման թեման շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հեռախոսազրույցի ընթացքում՝ հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած շփումները, հայտնում է Կրեմլը։
Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հիմնարար եռակողմ համաձայնագրերի հետևողական իրականացման կարևորությունը։
Այս համատեքստում Ռուսաստանի նախագահը զեկուցել է տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ծրագրերի իրականացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի մշակման բանակցությունների մեկնարկի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ .
hy.armradio.am