Վաշինգտոնում հրաձգության հետևանքով 4 մարդ է տուժել, որից մեկը 12-ամյա աղջիկ է, ով ձեռքի վնասվածք է ստացել։ Տուժածներից մեկի համար հոսպիտալացում չի պահանջվում, մյուս 3-ի վիճակը կայուն է, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։

Ոստիկանությունը որոնում է չարագործին, ով կրակ է բացել Վաշինգտոնի հյուսիս-արևմուտքում՝դպրոցի, համալսարանի և մի քանի դեսպանատների հարևանությամբ, բանուկ շրջանում։ Որպես քննության համար հետաքրքրություն ներկայացնող անձ իրավապահները նշում են ոմն Ռեյմոնդ Սպենսերի անունը, ով Վիրջինիա նահանգի Ֆեյրֆաքս քաղաքի 23-ամյա բնակիչ է։ Կոչ է արվել նրան ինքնակամ ներկայանալ ոստիկանություն։

Սպան պարզաբանել է, որ նրա անունը շրջանառվում է՝ կապված սոցցանցերում շրջանառվող հրաձգության տեսանյութերի հետ, որոնց իսկությունը հաստատված չէ։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն