Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքն Ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Փաստաթուղթը ստորագրել է քաղաքապետ Թերեզ Լոնգը, հաղորդում է Միչիգանի Հայ դատի հանձնախումբը:

Հանձնաժողովը շնորհակալություն է հայտնել Ֆարմինգթոն Հիլզի քաղաքային խորհրդին՝ «Հայերի շարունակվող ցեղասպանության մասին իրազեկելու և 1915 թվականի Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին հայ համայնքին միանալու համար՝ հրապարակելով այս կարևոր հռչակագիրը, որով 2022 թվականի ապրիլի 24-ը ճանաչել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր»։

«Ցեղասպանությունների շարքը կշարունակվի, քանի դեռ մենք մեղավորներին պատասխանատվության չեն ենթարկել»,-ավելացրել է Միչիգանի Հայ դատի հանձնախումբը։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն