Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել
Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանն այս տարի ևս ապրիլի 24-ի նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ-TBMM)։
Թուրքական ազգայնական մամուլը լայնորեն անդրադարձել է Փայլանի կողմից նման օրինագիծ ներկայացնելու հանգամանքին՝ այն որակելով որպես սկանդալային երևույթ։
Լրատվամիջոցների հրապարակումներում հայ ըդդիմադիր պատգամավորը ներկայացվել որպես ահաբեկիչների աջակից, ով ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սկանդալային քայլ է արել՝ փորձելով Թուրքիայի խորհրդարանի օրակարգ բերել 1915թ․ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև։
Կարո Փայլանն ընդգծել է նաև, որ միակ հասարակությունը, որը կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը, դա թուրքական հասարակությունն է։ Քրդամետ կուսակցությունը, ի դեմս Փայլանի, առաջարկել է մամուլի հրապարակներում չօգտագործել Թալաթ, Էնվեր և Ջեմալ փաշաների անունները։
Ermenihaber.am