ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Հնդկաստան
Ապրիլի 25-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան:
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Արարատ Միրզոյանը կմասնակցի հեղինակավոր «Raisina Dialogue» համաժողովի աշխատանքներին:
Համաժողովին մասնակից ԱԳ նախարարներին կընդունի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
Տեղի կունենա նաև Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այցի շրջանակներում կանցկացվի հայ-հնդկական գործարար համաժողով:
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Հնդկաստանի գործարար կենտրոն համարվող Մումբայ քաղաքում:
hy.armradio.am