Կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով հնարավորություններ կան Լեռնային Ղարաբաղի համակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Անցյալ շաբաթ այստեղ էր Էնդրյու Շոֆերը՝ կովկասյան բանակցությունների գծով Պետքարտուղարության խորհրդականը և Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը: Նա արդյունավետ հանդիպումներ ու քննարկումներ ունեցավ կառավարության ներկայացուցիչների հետ: Մենք կշարունակենք՝ երկկողմ ձևաչափում և որպես Մինսկի խմբում համանախագահող երկիր, հնարավոր ուղիները դիտարկել խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ասել է դեսպանը: 

«Վերջին ամիսների ընթացքում պետքարտուղար Բլինքենը բազմաթիվ հեռախոսազանգեր է ունեցել երկրների ղեկավարների հետ՝ կոչ անելով իրավիճակի ապաէսկալացման, ինչպես նաև միմյանց հետ շփումների մեջ լինելու և խաղաղության գործընթացը կերտելու համար», -նշել է դեսպանը։ Նա հիշեցրել է, որ մարտի 25-ին հայտարարությամբ են հանդես եկել, որով ադրբեջանական զորքերի տեղաշարժի և իրավիճակի ապակայունացման ջանքերին են անդրադարձել։

«Կողմերին հորդորում ենք զերծ մնալ սպառնալի և թշնամական հռետորաբանությունից, ինչը չի օգնում գործընթացին։ Կասկած չկա, որ բանակցությունները դժվար կլինեն։ Սա բարդ հակամարտություն է, որը երկար տարիների ընթացքում է ձևավորվել։ Ողջունում ենք վարչապետի՝ անցած շաբաթվա խոսքը և կարևոր ենք համարում նրա այդ ուղերձը և բոլոր կողմերին կոչ ենք անում, որպեսզի հանդես գան խաղաղությանն աջակցող նման ուղերձներով», — ասել է Թրեյսին։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն