Սոցցանցերի թուրքական տիրույթում Կարո Փայլանին աջակցող արշավ է սկսվել
Այն բանից հետո, երբ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան (մեջլիս), նրա դեմ ատելության խոսքեր ուղղվեցին Թուրքիայի իշխանական ու քաղաքական շրջանակների կողմից: Հաղորդում է Emenihaber.am-ը։
Ի պատասխան դրան և ի պաշտպանություն Փայլանի՝ սոցմեդիայի թուրքական տիրույթում տարբեր հեշթեգերով աջակցության արշավ է սկսվել։
#ԿարոՓայլանըմենակչէ
#GaroPaylanYalnızDeğil
#ԿարոՓայլանքոկողքինենք
#YanındayızGaroPaylan/:
Ատելության խոսքի թիրախ դարձած Կարո Փայլանին սոցցանցերում զորակցող գրառումները գնալով շատանում են: Ահա դրանցից մեկը.
«Պատգամավոր Կարո Փայլանը հայտնվել է ատելության խոսքի թիրախում միայն այն պատճառով, որ նա արտահայտել է իր սեփական կարծիքը։
Մենք բազմիցս ականատես ենք եղել` ինչպես են նման թիրախավորումները մեծ աղետների ու ավերածությունների պատճառ դառնում։
Դրա համար էլ ևս մեկ անգամ շեշտում ենք՝ Կարո Փայլանը մենակ չէ»:
Ermenihaber.am