Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված հայտարարություն է տարածել ։
«Ես Կոլորադոյի հայ համայնքի և ողջ աշխարհի հայության կողքին եմ, երբ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը», — ասել է նահանգապետը:
«Այն ժամանակ, երբ հայերն այս շաբաթ նշում են ցեղասպանության հիշատակի օրը, մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում Հայոց ցեղասպանությունը կրկնության փորձերով։ «Այլևս երբեք» պետք է նշանակի «այլևս երբեք» որևէ տեղ և ամենուր ամբողջ աշխարհում», — հավելել է նա: