Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կիրակի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Իրանի հարցը և նրան հրավիրել է այցելել հրեական պետություն։ Այս մասին հայտնում են վարչապետի գրասենյակից։

«Այսօր երեկոյան վարչապետ Նաֆթալի Բենեթը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Նախագահը և վարչապետը քննարկել են իրանական հարցը, մասնավորապես՝ Իրանի պահանջը՝ հանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցանկից»,-ասված է հայտարարության մեջ։

«ԱՄՆ նախագահը ընդունել է վարչապետի հրավերը և ասել, որ մտադիր է առաջիկա ամիսներին այցելել Իսրայել», – հավելել է գրասենյակը։

«Վստահ եմ, որ նախագահ Բայդենը՝ Իսրայելի իսկական բարեկամը, ով մտածում է նրա անվտանգության մասին, թույլ չի տա  ԻՀՊԿ-ն հանել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից: Իսրայելը հստակեցրել է իր դիրքորոշումն այս հարցում»,- ասվում է Բենեթի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն