Մխիթարյանը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ
Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կմնա «Ռոմայում»:
Մխիթարյանը կարող է երկարաձգել պայմանագիրը հռոմեական ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Հաղորդվում է, որ կողմերը շահագրգռված են շարունակել համագործակցությունը մինչև 2023 թվականի ամառ։ 33-ամյա հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Ավելի վաղ հռոմեական ակումբի տնօրեն Տիագո Պինտոն խոսել էր Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին։
Shantnews.am