Ուրուգվայի նախագահը քննադատել է Չավուշօղլուի՝ հայ ցուցարարներին ուղղված ազգայնական ժեստը
Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուն քննադատել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ հայ ցուցարարներին ուղղված ազգայնական ժեստը՝ հայտնում է Deutsche Welle-ն։
Լրագրողների հետ զրույցում Լակալե Պոուն նշել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի վերաբերմունքը պետք է «խիստ քննադատության ենթարկվի (…), համայնքը վիրավորված է, և դա արդարացի է»:
Մոնտեվիդեո այցեկության ամանակ Չավուշօղլուն Թուրքիայի դեսպանատան դիմաց հավաքված հայ ցուցարարներին ցույց է տվել ազգայնական «Գորշ գայլեր» խմբակցության հայտնի ժեստը:
Թուրքիայի արտգործնախարարի այցը նաև նպատակ ունի բանակցություններ սկսել հնարավեր առևտրային համաձայնագրի շուրջ:
Այս առումով Լակալե Պուն նշել է. «Առևտրային հարցերում առաջխաղացումը չի նշանակում, որ Մոնտեվիդեոն համաձայն է մյուս կողմի «ներքին կամ արտաքին քաղաքականությանը»:
Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանցիսկո Բուստիլյոն նույնպես միացել է քննադատությանը և իր թուրք գործընկերոջ ժեստը անվանել «անթույլատրելի»:
Բուստիլյոն, որը Թուրքիայի դեսպանին այսօր հանդիպման է հրավիրել՝ բացատրելու տեղի ունեցածը, հաստատել է, որ Ուրուգվայի կառավարությունը մերժում է «բռնություն հրահրող ցանկացած կոչ կամ վիրավորական ժեստ»։
hy.armradio.am