ԱՄՆ-ը հազիվ թե կարողանա հետևել՝ ինչ է կատարվում Ուկրաինային փոխանցված զենքի հետ. Օսթին
ԱՄՆ-ը հազիվ թե կարողաա հետևել՝ ինչ է կատարվում Ուկրաինային փոխանցված զենքի հետ: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, որը Կիև չհայտարարված այց էր կատարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
«Մենք Ուկրաինայում չունենք ցամաքային ուժեր, ուստի մեզ համար դժվար է դա անել»,- ասել է նախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ծրագրո՞ւմ է հետևել պատերազմի ժամանակ օգտագործվող այնպիսի զենքերին, ինչպիսիք են Stinger-ը և Javelin-ը, որոնք հայտնվում են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների զինվորականների ձեռքում:
«Մենք մտահոգված ենք այդ խնդրով և բանակցություններ ենք վարել Ուկրաինայի նախագահի և պաշտպանության նախարարի հետ՝ նշելով այդ զինատեսակները հնարավորինս արդյունավետ կերպով իրենց նպատակակետին հասցնելու անհրաժեշտությունը»,- ասաց Օսթինը:
1lurer.am