Մայք Թայսոնից հարվածներ ստացած ուղևորը դիմել է դատարան
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնից ինքնաթիռում դեմքին մի քանի հարված ստացած ուղևորը դատի կտա նրան: Այս մասին հաղորդում է TMZ-ն։ Տուժածն ամերիկացի Մելվին Թաունսենդն է։
«Ակնհայտ է, որ բոլոր ժամանակների մեծագույն բռնցքամարտիկներից մեկը պետք է զսպվածություն ցուցաբերեր իր չափազանց հուզված երկրպագուի նկատմամբ և չդիմեր բռունցքներին»,- ասել է Թաունսենդի փաստաբան Մեթ Մորգանը։
Մելվին Թաունսենդը նախկինում մի քանի անգամ բերման է ենթարկվել ոստիկանություն ավտոմեքենայի առևանգման, կողոպուտի, թմրանյութեր պահելու կասկածանքով։
Հիշեցնենք, որ Մելվին Թաունսենդը ինքնաթիռում եղել էր ալկոհոլի ազդեցության տակ և փորձել էր զրուցել Թայսոնի հետ, որը նրան մի քանի անգամ զգուշացրել էր, այնուհետև հարվածներ հասցրել դեմքին։
Shantnews.am