Թուրքիայում քեմալիստական ընդդիմադիր «Հաղթանակ» կուսակցությունը առաջարկել է ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետը կոչել Հայոց ցեղասպանության պարագլուխներից Թալեաթ փաշայի անունով: 

Մեջլիսում նորաբաց քեմալիստական կուսակցության միակ ներկայացուցիչ և կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղը նախագիծն առաջարկել է այն բանից հետո, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում հայերին ազգայնամոլական «գորշ գայլերի» նշանն է ցույց տվել։

«Եթե ձեր արձագանքն անկեղծ է, սպասում ենք մեր առաջարկին ձեր աջակցությանը։ Այժմ դուք առերեսվում եք «անկեղծության թեստի» հետ։ Եթե չաջակցեք դրան, թուրք հասարակությունը կհիշի ձեր այդ պահվածքը, եթե աջակցեք, մենք կծափահարենք ձեզ»,- հայտարարել է թուրք պատգամավորը։

Նշենք, որ այժմ հայ-թուրքական սահմանին թուրքական անցակետը կոչվում է «Աքքայա», թարգմանաբար՝ «Սպիտակ ժայռ»։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն