Բայդենի հայտարարությունները Թուրքիայի համար ոչ մի նշանակություն չունեն: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ուղերձին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Էրդողանը ԱՄՆ նախագահին խորհուրդ է տվել «լավ ուսումնասիրել պատմությունը»։

«Հայկական պնդումները, որոնք, իբր, ճանաչում են տարբեր երկրների վարչակազմերը, մեզ համար նշանակություն չունեն։ Մենք այսպես ենք վերաբերվում ԱՄՆ նախագահ Բայդենի հայտարարություններին։ Պարոն Բայդենը պետք է շատ լավ ուսումնասիրի և իմանա հայերի պատմությունը», - ասել է նա՝ Անկարայում կառավարության նիստից հետո ունեցած ելույթի ժամանակ։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն