Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ երկրի խորհրդարանում տեղ չկա քրդամետ կուսակցության պատգամավորի համար, որը Անկարայի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ է ներկայացրել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ընկալում ենք օրինագիծը որպես բացահայտ դավաճանություն ամենաբարձր ատյանում»,-ասել է Էրդողանը երկրի կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում։ Նա հույս է հայտնել, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն պատգամավորի նկատմամբ, «որը խախտել է խորհրդարանի բարոյական և իրավական նորմերը»։

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը Թուրքիայի խորհրդարան է ներկայացրել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ Կարո Փայլանը։

Անկարայի դատախազությունը երկուշաբթի օրը հետաքննություն է սկսել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մուստաֆա Սեզգինի դեմ՝ Հայոց ցեղասպանության մասին իր թվիթերյան գրառման համար։ Հետաքննությունն իրականացվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով («Հրապարակային վիրավորանք թուրքական պետությանը») պատիժը մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում։

Թուրքիան կտրականապես հերքում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեղադրանքները, որի ժամանակ զոհվել է մոտ 1,5 միլիոն մարդ։ Ավելի քան 20 պետություն այս ողբերգական իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն։ Թուրքիայի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին դատապարտել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որը կատարվածը հերթական անգամ ցեղասպանություն է անվանել:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն