Հյուսիսային Կորեան կշարունակի ամրապնդել իր միջուկային ուժերը․ Կիմ Չեն Ին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Կորեայի ժողովրդական բանակի հիմնադրման տոնի առթիվ զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կշարունակի ամրապնդել իր միջուկային ուժերն առավելագույն արագությամբ։ Այս մասին հայտնում է երկրի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան ջանքեր կգործադրի՝ պատրաստ լինելու ցանկացած պահի գործի դնել միջուկային զենքի զսպող ուժը։
Հատկապես անհրաժեշտ է քանակապես և որակապես ամրապնդել միջուկային ուժերը՝ երկրի ռազմական հզորության հիմքն ու խորհրդանիշը։
Առաջնորդը նաև նշել է, որ չնայած միջուկային զենքի հիմնական գործառույթը պատերազմի կանխումն է, սակայն դրա նշանակությունը չի կարող սահմնաափակվել միայն դրանով։
Shantnews.am