Ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաք՝ Հայաստանի էսպլանադում
Ապրիլի 24-ին Հայաստանի էսպլանադում՝ Կոմիտասի արձանի առջև, և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդի (CCAF) հրավերով տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաք և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հանդիսավոր արարողություն։
Միջոցառումը սկսվել է ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակներ են խոնարհել Ֆրանսիայի կառավարության խոսնակ, պետքարտուղար Գաբրիել Ատալը՝ Ֆրանսիայի նախագահի անունից, Սենատի փոխնախագահ Ռոժե Կարուչին՝ Սենատի նախագահի անունից, ինչպես նաև Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Իլ-դը-Ֆրանսի շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և CCAF-ի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը։
Հաջորդիվ ֆրանսահայ համայնքին ուղղված ելույթներով հանդես է եկել CCAF-ի երկու համանախագահները, Իլ-դը-Ֆրանսի շրջանի նախագահ Պեկրեսը և Փարիզի քաղաքապետ Հիդալգոն։
Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում են եղել տասնյակ ֆրանսիացի պաշտոնյաներ՝ պատգամավորներ, սենատորներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ և քաղաքապետեր։ Պաշտոնական արարողության ավարտից հետ տեղի է ունեցել ավանդական երթ՝ հազարավոր ֆրանսահայերի մասնակցությամբ։
hy.armradio.am