ԱՄՆ-ը և Հյուսիսատլանտյան դաշինքն ակնհայտ ծրագրում են առաջ մղել դաշինքի պաշտպանական գիծը Հարավչինական ծովում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մի հայտարարությամբ նրանք ասում են, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, այդ իսկ պատճառով մի՛ վախեցեք, ոչ մեկի անվտանգությանը ՆԱՏՕ-ն չի սպառնում։ Եվ հանկարծ Ստոլտենբերգը կարող է հայտարարել, որ ՆԱՏՕ-ն գլոբալ պատասխանատվություն է կրում ողջ աշխարհում անվտանգության համար, այդ թվում՝ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,-ասել է Լավրովը։

ՆԱՏՕ-ի ընդլայնումը ոչ մի ընդհանուր բան չունի դաշինքի կանոնադրական նպատակների իրագործման հետ, դա միայն տարածքի յուրացում է ամերիկյան հրամանատարության ներքո և միաբևեռ աշխարհի հավերժացման փորձ, նշել է ԱԳ նախարարը։

Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքում դրսևորել են Մոսկվայի օրինական շահերը հաշվի առնելու ցանկության լիարժեք բացակայություն։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն