Գյումրին և նորվեգական Կրագերոն կնքեցին քույր քաղաքների պայմանագիր
Պայմանագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Գյումրու համայնքապետարանում: Մինչ պայմանագրի ստորագրումը՝ կողմերը խոսել են երկու քաղաքների միջև մինչ այս եղած կապերի, պայմանագրի ստորագրումից հետո համագործակցային ծրագրերի, դրանց շրջնակներում անհրաժեշտ աշխատանքների մասին:
Ողջույնելով ներկաներին՝ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանն իր խոսքում նաև նշել է. «Այս պայմանագրով ամրագրում ենք հետագա համագործակցությունը մեզ համար անչափ կարևոր ոլորտներում, ինչպիսիք են մշակույթ, սպորտ, կրթություն (ներառյալ արվեստ, երաժշտություն, շախմատ, պատմություն) և բիզնես ոլորտները։ Օրն այս նշանավորվում է նաև միսիոներ Բոդիլ Կատարինե Բիորնի հուշատախտակի բացմամբ, ում մարդասիրական գործունեությանը հիմք է հանդիսացել մեր երկուստեք հարաբերությունների ձևավորմանը»:
Ողջույնի և շնորհակալության խոսքով հանդես է եկել նաև Կրագերոյի քաղաքապետարանի գործադիր տնօրեն Դագ Վիլիեն Էրիկսենը:
hy.armradio.am