Բրիտանիան Ուկրաինա կուղարկի Brimstone հրթիռներ
Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Մեծ Բրիտանիան Ուկրաինա կմատակարարի բարձր տեխնոլոգիական Brimstone դասի հրթիռներ։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին` ապրիլի 26-ին ելույթ ունենալով խորհրդարանի առջև։
«Ես կցանկանայի տեղեկացնել Համայնքների պալատին, որ մենք Brimstone դասի հրթիռներ կտրամադրենք առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, հնարավոր է՝ թագուհու ավանդական ելույթից առաջ», – ասել է նա:
Նշենք, որ Եղիսաբեթ II-ի ելույթը, որով մեկնարկում է խորհրդարանի նոր նստաշրջանը, նախատեսված է մայիսի 10-ին։
Brimstone-ը «օդ-երկիր» հրթիռ է: Մշակված է MDBA միջազգային կոնսորցիումի կողմից բրիտանական ռազմաօդային ուժերի համար: Այն համալրված է ակտիվ ռադարային գլխիկով, որը թույլ է տալիս մեծ ճշգրտությամբ խոցել շարժվող թիրախները։ Բացի այդ, կա լազերային ուղղորդման հնարավորություն:
Shantnews.am