Պենտագոնը Շտուտգարտում ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության բազայում բացել է կենտրոն, որի նպատակն է դեպի Ուկրաինա մատակարարվող զենքի վերահսկողությունը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչին։

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր կառույցը կհամակարգի և կարագացնի ավելի քան 40 երկրներից ռազմական օգնության մատակարարումը։ Ուկրաինայի հարցով եվրոպական հրամանատարության վերահսկման կենտրոնում, բացի ամերիկացի մասնագետներից, աշխատում են 15 այլ երկրների ներկայացուցիչներ, նշել են լրագրողները։

Սպիտակ տունը պատրաստվում է հայտարարել լրացուցիչ 800 մլն դոլարի հատկացման մասին՝ Ուկրաինային զինելու և աջակցելու համար։ Ենթադրվում է, որ ռազմական օգնության նոր փաթեթը նման կլինի նախորդին և կներառի ծանր զինատեսակներ, ինչպես նաև մեծաքանակ զինամթերք։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն