Ուկրաինային սահմանակից երեք շրջանում պայթյուններ են տեղի ունեցել: Վորոնեժի և Կուրսկի շրջանների իշխանությունները հաղորդել են երկնքում հակաօդային պաշտպանության համակարգերի շահագործման հետևանքով առաջացած պայթյունների մասին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի ուշ Վորոնեժի մարզի նահանգապետը հաստատել է, որ ոչնչացվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքը, օդ են բարձրացել նաև ինքնաթիռներ։ Վերջին տվյալներով՝ պահեստում կրակը մեկուսացվել է։

Բելգորոդի մարզում էլ զինամթերքի պահեստ է բռնկվել։ Բնակելի շենքերի, տների ավերածություններ, ինչպես նաև խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն