Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխնախագահ Ալեքսեյ Մակարկինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին համեմատել է թուրք ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Լիտվայի սահմանին հավաքված իրաքցի ներգաղթյալների հոսքի աճի համատեքստում:

Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, տարեսկզբից Լիտվան Բելառուսի հետ սահմանին ձերբակալել է ավելի քան 550 անօրինական ներգաղթյալի, ինչը 7 անգամ ավելին է, քան անցյալ տարվա ողջ ընթացքում: Փախստականների մեկը մասը՝ 361 մարդ, Իրաքից են:

«Իրաքյան ներգաղթյալների տեղափոխումը Բելառուսից Լիտվա Լուկաշենկոյի ռեժիմի հանցագործությունն է»,- նախօրեին նման կարծիք էր հայտնել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը: Նրա կարծիքով՝ Մինսկն այդպես պատասխանում է եվրոպական պատժամիջոցներին:

Նման մեղադրանքներ Բրյուսելն Էրդողանի դեմ ներկայացրել էր Թուրքիայի տարածքով ԵՄ ժամանող սիրիացի փախստականների մեծ հոսքի հետ կապված:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն