Վրաստանի նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին վերադարձել է Վրաստան՝ պատրաստվելու Ուկրաինայում ռազմական գործողությունների դեպքում երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Երկրորդ ճակատ բացելու մտադրություն կար։ Կոնկրետ տեղեկություններ կային, որ Ուկրաինայում պատերազմը պետք է սկսվեր անցյալ տարվա նոյեմբերին կամ դեկտեմբերին։ Դրա համար Սաակաշվիլին եկավ այստեղից ամեն ինչ պատրաստելու երկրորդ ճակատի բացմանը։ Ցավոք, դա հաստատեցին նաև մեր ուկրաինացի ընկերները»,- ասել է Ղարիբաշվիլին լրագրողներին տված հարցազրույցում։

Վրաստանի վարչապետը հերթական անգամ հայտարարել է, որ ոչ ոք երկիրը չի ներքաշելու ուկրաինական իրադարձությունների մեջ, չի լինելու երկրորդ ճակատ։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն