Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծած հակակորոնավիրուսային պատվաստանյութը դրական արդյունքներ է ցույց տվել Հնդկաստանում տարածվող «դելտա» հիմնամանրէի դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները:

Ուսումնասիրությունն իրականացվել է 8 մասնակցից վերցված արյան փորձանմուշի հիման վրա, որը վերցվել էր պատվաստանյութի երկրորդ չափաբաժինն ստանալուց մեկ շաբաթ անց:

Ըստ ընկերության տրամադրած տեղեկության՝ պատվաստանյութը նպատել է հակամարմինների առաջացմանն՝ ընդդեմ բոլոր փորձարկված տարբերակների: Սակայն նշվում է, որ կորոնավիրուսի տեսակներից մեկի նկատմամբ պայքարում դեղամիջոցն արդյունք չի ցույց տվել: Խոսքը Չինաստանում հայտնաբերված կորոնավիրուսի նախնական հիմնամանրէի մասին է:

Գործակալության տվյալներով՝ ամերիկյան դեղագործական ընկերության արժեթղթերն օրվա ընթացքում 5.5 տոկոսի աճ են գրանցել՝ հասնելով 235.39 դոլարի:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն