Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հավանություն է տվել Մակրոնի վերընտրմանը։ Այս մասին ապրիլի 27-ին հայտարարել է խորհրդի ղեկավար Լորան Ֆաբիուսը։ «Էմանուել Մակրոնը ստացել է ձայների բացարձակ մեծամասնությունը։ Ապրիլի 27-ին Սահմանադրական խորհուրդը Էմանուել Մակրոնին հռչակում է Հանրապետության ընտրված նախագահ»,- ասել է նա։

Մակրոնի նախագահության նոր ժամկետը կսկսվի մայիսի 14-ին։

Ապրիլի 24-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ՝ վերջին փուլը։ Քվեաթերթիկների 100%-ի հաշվարկի արդյունքներով՝ Մակրոնը ստացել է ձայների 58,54%-ը, իսկ Լը Պենը՝ 41,46%-ը։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն