Փաշինյանն ասեց ու խփեց իր ուզած թիվը. մնացածը ընդդիմության պրոբլեմն է. Արամ Նավասարդյան
Իշխանության ջղաձգումների պատճառը հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում հիմա հասկանում եմ. Նրանք նպատակ ունեին մեր հրապարակած տվյալները դիտարկվեին այսպես ասած ոչ արժանահավատ, որպեսզի իրենց գրանցած պատկերը հարցեր չառաջացներ հասարակության շրջանում: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ քարոզչության փուլում ընկերության իրականացրած սոցհարցումների համաձայն որեւէ քաղաքական ուժ չէր ստանում ձայների մեծամասնությունը ու չէր կարողանում միայնակ կառավարություն ձեւավորել; Ավելին` քվեների թվով առջեւում ընդդիմությունն էր եւ ոչ թե իշխանությունը:
Հունիսի 18-ին հրապարակված տվյալների համաձայն` 28.7 տոկոսը ասել էր, որ պատրաստվում է քվեարկել «Հայաստան» դաշինքի, 25.2 տոկոսը՝ ՔՊ, 10.8 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինք, 5.4 տոկոսը՝ ԲՀԿ, 5.2 տոկոսը՝ ԼՀԿ-ի օգտին, ինչը քննադատվեց իշխանության կողմից: Իսկ երկու օր հետո տեղի ունեցած քվեարկության արդյունքներով հայտարարվեց, որ ՔՊ-ն ստացել է շուրջ 53 տոկոս ձայն:
Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` միջազգային ընկերությունն իրականացրել է նաեւ հետընտրական հարցում, որի արդյունքներով կրկին պնդում է` ՔՊ-ն ունի շուրջ 35 տոկոս ձայն ու ոչ երբեք 53 տոկոս:
Նրա խոսքով, իրենց կազմակերպության հանդեպ իշխանության վերաբերմունքը կտրուկ փոխվել է 2020թվականի նոյեմբերից պարբերաբար հրապարակվող սոցհարցման արդյունքներից հետո, համաձայն որոնց, իշխող ուժը Փաշինյանի գլխավորությամբ ակնհայտորեն անկում էր գրանցել, իսկ իրենց հասցեին իշխանական շրջանակներից հնչող ստահոդ լուրերն ու նույնիսկ ճնշումները հասան իրենց գագաթնակետին ընտրությունների նախաշեմին։
Մանրամասները՝ տեսանյութում։