Ռուսաստանը դեռ պատասխան չի ստացել Ուկրաինայից ավելի վաղ Կիևին ներկայացված պայմանագրի վերաբերյալ գրավոր առաջարկներին։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այսօր առավոտվա դրությամբ՝ ճեպազրույցին նախապատրաստվելու պահին, ռուսական կողմը պատասխան չի ստացել»,- ասաց դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Զախարովայի խոսքով՝ Կիևը պաշտոնապես դուրս չի եկել Մոսկվայի հետ բանակցային գործընթացից, Ռուսաստանի Դաշնությունը սպասում է ուկրաինական կողմից հնարավոր առաջարկների։

«Մենք, իհարկե, սպասում ենք այն նյութերին, որոնք  պատրաստ կլինեն նրանք առաջարկել՝ ելնելով այն հանգամանքից, որ կարծես թե պաշտոնապես դուրս չեն եկել այս բանակցային գործընթացից», – ասել է դիվանագետը։

Զախարովան ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պահվածքը ճնշող է և բնութագրում բանակցային գործընթացի նկատմամբ նրանց իրական վերաբերմունքը։

«Այն, թե ինչպես է ուկրաինական կողմն այժմ իրեն պահում բանակցություններում, ճնշող է, բայց [սա] վկայում է բանակցային գործընթացի նկատմամբ նրանց իրական վերաբերմունքի մասին: Ըստ երևույթին, նրանք առանձնապես շահագրգռված չեն բանակցությունների որոշումներով», – հավելել է Զախարովան:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն