ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է իր կազմում ընդգրկել Ֆինլանդիան և Շվեդիան։ BBC-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ին միանալու պաշտոնական գործընթացն արագ կկազմակերպվի, եթե Ֆինլանդիան և Շվեդիան դորոշեն դիմել անդամության համար։

Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ դիմելու և պաշտոնական վավերացման գործընթացների միջակայքում Դաշինքը երկու երկրներին էլ աջակցություն կցուցաբերի։

Ստոլտենբերգը լրագրողներին ասել է, որ մտադիր է այսօր ավելի ուշ խոսել Ֆինլանդիայի նախագահի հետ։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Ռուսաստանը նախկինում ասել է, որ եթե Ֆինլանդիան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ապա Մոսկվան ստիպված կլինի «հավասարակշռել իրավիճակը»։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն