ՄԱԿ-ն աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Մարիուպոլից խաղաղ բնակչության տարհանումը կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, որն այժմ գտնվում է Կիևում։

«Վլադիմիր Պուտինը համաձայնեց, որ մենք՝ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, պետք է սկսենք տարհանել խաղաղ բնակիչներին Ուկրաինայի կառավարության կողմից վերահսկվող տարածքներ»,- պարզաբանել է Գուտերեշը։ 

Ապրիլի 26-ին Գուտերեշը Մոսկվայում հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ, նա Ռուսաստանի գործողությունները ներխուժում է որակել։ Պուտինը հակադարձել է՝ Ռուսաստանի նպատակն է դադարեցնել մարդկանց տառապանքները։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն