Իրանի և Ադրբեջանի միջև համաճարակի պատճառով փակ ցամաքային սահմանը պետք է բացվի. Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է բացել Իրանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը հաշվի առնելով, որ երկու երկրներն էլ վերահսկողության տակ են վերցրել կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը», – ասվում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ Ադրբեջանի իշխանությունները որոշել են փակել Իրանի հետ ցամաքային սահմանը ճանապարհորդների համար։ Միևնույն ժամանակ, օդային հաղորդակցությունը սահմանափակումների չի ենթարկվում։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն