Ռուսական արժութային պահուստների սառեցումը կործանարար միջոց է, որը Ռուսաստանին ստիպում է գազի դիմաց վճարը գանձել ռուբլով։ Այս մասին հայտարարել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Տինո Կրուպալլան։

«Ռուսական արտարժույթի սառեցումը կործանարար միջոց է, որն ուղղված է Ռուսաստանի տնտեսությանը և Եվրոպայում առևտրային հարաբերություններին վնաս հասցնելուն։ Ռուբլու վրա այս հարձակումը ստիպեց Ռուսաստանին գազի համար վճար գանձել ռուբլով»,- քաղաքական գործչի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա կարծիքով, Ռուսաստանի հետ տնտեսական կապերի վերականգնումը կօգնի Գերմանիային համաձայնության գալ գազի դիմաց վճարման հարցում։ Միաժամանակ նա նշել է, որ նավթադոլարի դարաշրջանը մոտենում է ավարտին, և եվրոպական արժույթները պետք է ամրապնդվեն էներգետիկ ռեսուրսների առևտուր իրականացնելիս։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն