Չինաստանում վեցհարկանի շենք է փլուզվել
Չինաստանի կենտրոնական Հունան նահանգի Չանշա քաղաքում ուրբաթ օրը վեցհարկանի շենք է փլուզվել, զոհերի և վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը Չանշայի բժշկական ինստիտուտի մոտ գտնվող Վանչեն թաղամասում տեղական ժամանակով ժամը 12։50-ին (Մոսկվայի ժամանակով 7.50-ին)։ Դեպքի վայր է ժամանել հրշեջների և փրկարարների առաջին խումբը։ Շենքի ընդհանուր մակերեսը մոտ 800 քմ է, առաջին հարկում եղել են խանութներ, երկրորդում՝ սննդի օբյեկտներ, երրորդում՝ մասնավոր կինոթատրոն, 4-6-րդ հարկերում գտնվել է փոքրիկ հյուրանոց։ Վեցերորդ հարկի վերևում նույնպես վերնահարկ է եղել, որը պատկանել է շենքի տիրոջը։
Փլուզման պատճառները դեռ պարզված չեն, և այս պահին հայտնի չէ, թե դեպքի պահին քանի մարդ է եղել շենքում։
Shantnews.am