Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջիկա հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն չկա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է՝ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա մայիսի սկզբին Բրյուսելում:
«Այս պահի դրությամբ նման հանդիպման մասին տեղեկատվություն առկա չէ»,- Հանրային ռադիոյին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
hy.armradio.am